Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Դու ընդամենը անիվները տակից փախած սայլ ես

Դու ընդամենը անիվները տակից փախած սայլ ես
13.05.2025 | 21:06

կոնջորյան հայկ ես, ինչ чужой вещь ես, դու ոչ ժիգուլի ես, ոչ էլ նույնիսկ զապորոժեց, դու ընդամենը անիվները տակից փախած սայլ ես, որի անիմաստ ճռճռոցը նյարդեր է սղոցում։

Դու ու ոհմակդ, որ հիմա «Տեսլա» եք վարում, ոչ քո շնորհքն է, ոչ հորդ, ոչ էլ քպ-ականների բացառիկ տաղանդի, այլ ճռռալով անմարդկային հարկեր ու տուրքեր մուծող «տուգանքի մատերիալ» ՀՀ քաղաքացիներիս։

Որ մի հարկատեսակ էլ ավելացնեք` «կոռ ու բեգար», էլ ավելի կհղփանաք ու «Տեսլայի» փոխարեն ուղղաթիռներ կգնեք։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ